Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք այնպիսի որոշումներ չենք կայացրել, որոնց համար կարող ենք այսօր մեր աչքերը խոնարհել: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում հայտարարել է Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սաթիկ Սերյանյանի այն հարցին, որ իր որոշումներով Սահմանադրական դսատարանը կարող է խոչընդոտել հեղափոխության աշխատանքին:
«Դրանց հիմքում եղել են ՍԴ որոշումները և որևէ գործունեության արգելափակման առումով մենք որոշում չենք կայացրել, որի համար կարող ենք այսօր մեր աչքերը խոնարհել», ասել է նա:
Հարցին՝ արդյոք ՍԴ դատավորն ունի պատասխան այն հարցին՝ ինչու Ազգային ժողովը օրենքի փոփոխության հարցով չդիմեց Սահմանադրական դատարան, երբ իշխանական թևի պատճառաբանմամբ կար շահերի բախում, որ ՍԴ դատավորները չեն կարող որոշել իրենց մասին օրենքի սահմանադրականության հարցը, Արեւիկ Պետրոսյանն ասել է, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ:
«Հարցը պետք է տալ Ազգային ժողովին, ես չեմ ցանկանա ներկայացնել դիտարկում նաև այս հարցի վերաբերյալ, քանի որ ՍԴ-ում այսօր մուտքագրված են մի քանի դիմումներ վիճարկում են այդ գործընթացի Սահմանադրականության հարցը, նաև ԱԺ-ի պատգամավորները որպես Սահմանադրական վեճի շրջանակում վիճարկում են ենթակա հարցը, և ես որևէ դիտարկում, նախնական կարծիք հայտնել չեմ կարող, որպեսզի երբ գործն ընդունվի քննության, կարողանամ այդ գործի քննությանը մասնակցել»,- ասել է նա:
Սաթիկ Սեյրանյանը հիշեցրել է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությունը նախագծին դեմ արտահայտվողների մասին. «Ի՞նչ են ուզում ՀՀ քաղաքացիները. անկախ, չկոռումպացված դատական համակարգ, եկեք արձանագրենք՝ ովքեր են դեմ արտահայտվում այս գործընթացին նախկին կոռումպացված համակարգի շահառուները, ասվածը հավասարապես վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պրոցեսին, ասվածը նաև վերաբերում է նոր Սահմանադրության ընդունմանը, ընդ որում եթե արձանագրվի, որ դրա անհրաժեշտությունը կա, էլ ավելի արդյունավետ գործիքներ կներդրվեն դատական իշխանության բարեփոխումների համար նաև նոր սահմանադրության մեջ»։ Բադասյանը նաև նշել է, որ իշխանությունները պարտավոր են ՀՀ քաղաքացիներին տալ այն դատական համակարգը, որին վերջիններս արժանի են, իսկ կոռումպացված շրջանակներին, տեղ-տեղ նաև հակապետական տարերին, որոնք կրկին անցել են սպառնալիքների լեզվին, պետք է զգուշացնել, որ չդիմադրեն, որովհետև արդեն պատմական փաստ է՝ ՀՀ քաղաքացիների հետ դա չի անցնում:
Արևիկ Պետրոսյանը չի ցանկացել անդրադառնալ Ռուստամ Բադասյանի դիտարկումներին՝ նշելով, որ դրանք քաղաքական հարթության մեջ են և իր պատասխանն էլ կլինի քաղաքական հարթությունում.
«Իսկ ես որպես ՍԴ դատավոր պարտավոր եմ քաղաքական զսպվածություն դրսևորել: Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և նա կարող էր անել նման հայտարարություն, դա իր իրավասության տիրույթում է»,- ասել է ՍԴ դատավորը:
Արեւիկ Պետրոսյանը խոսել է Սահմանադրության փոփոխությունների բովանդակության մասին, առանց դրանց սահմանադրականության հարցին անդրադառնալու.
«Որպեսզի փորձեմ ներկայացնել՝ ինչու է ՍԴ-ում այսօր առաջացել այս իրավիճակը այդ թվում նաև ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարած համարելու հետ կապված առարկելիության առումով՝ մասնավորապես, արդյո՞ք այս փոփոխությունները վերաբերում էին ՍԴ այն 3 դատավորներին, որոնց անունները հրապարակված են ԱԺ մամուլի հաղորդագրության մեջ»:
Արևիկ Պետրոսյանը նշել է, որ իր վրա ևս անդրադառնում է նախագիծը և եթե նախկին Սահմանադրությամբ ինքը պետք է պաշտոնավարեր մինչև 2037 թվականը, ապա այս փոփոխություններով պաշտոնավարելու է մինչև 2022 թվականը:
«Ես գտնում եմ, որ իմ իրավունքները ևս խախտված են, առաջնահերթ չեմ համարում այս պահի դրությամբ ՄԻԵԴ դիմելը, այս պահին դադարեցված են իմ գործընկերների լիազորությունները, համենայնդեպս, այդպես է հայտարարված, առաջնահերթ են իրենց իրավուներքի հետ կապված դիմումները»,- նշել է նա:
Ա․Պետրոսյանը չի բացառել, որ հնարավոր է միանա իր գործընկերների ՄԻԵԴ ուղղված դիմումներին, կամ առանձին դիմում ներկայացնի ՄԻԵԴ՝ իր խախտված իրավունքների վերաբերյալ, սակայն նշեց, որ այս պահին իր կողմից դիմում ներկայացնելը առաջնահերթ չէ և ավելի կարևոր հարցեր կան: