Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը նախորդ տարի ադրբեջանական կողմի հետ սահմանային հատվածում շուրջ 134 ռադիոհաճախականությունների մասով կարողացել է պայմանավորվածություն ձեռք բերել, արդյունքում հայկական կողմը դրանք հիմա ազատորեն օգտագործում է: Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
Հեռահաղորդակցության միության հետ համագործակցության շրջանակներում 2019-ին Ժնևում 3 հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ՝ սահմանային ռադիոհաճախականությունների հարցով: Նախարարը նշեց, որ ցանկացած երկու երկրների միջև սահմանային հատվածում կարող է այնպես լինել, որ ռադիոհաճախականություններն իրար խանգարեն: «Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև այժմ բանակցությունները դժվար էին ստացվում, որպեսզի կարողանայինք համաձայնության գալ, թե որ շերտերն են իրենք օգտագործում, և որը՝ հայկական կողմը: Հեռահաղորդակցության համաշխարհային միության նախագահը այցելեց Հայաստան: Եվ այդ շրջանակում կարողացանք պայմանավորվածություններ ձեռք բերել, որ ադրբեջանական կողմից հետ այդ հանդիպումները տեղի ունենան: Եվ դրանք արդյունք տվել են: Շուրջ 134 հաճախականության ուղղությամբ կան պայմանավորվածություններ, և հիմա այդ հաճախականություններն ազատորեն օգտագործվում են մեր կողմից»,-ասաց նախարարը: