Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020թ.առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Հաշվետու ժամանակահատվածում 395 քրեական գործից՝
6-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը),
2-ը` 109-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառելը),
6-ը` 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը),
16-ը` 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),
5-ը` 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
21-ը` 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը),
209-ը` 118-րդ հոդվածով (ծեծը),
4-ը` 119-րդ հոդվածով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը),
1-ը` 120-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),
2-ը` 131-րդ հոդվածով (մարդուն առևանգելը),
2-ը` 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկելը),
45-ը՝ 137-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը),
2-ը՝ 138-րդ հոդվածով (բռնաբարությունը),
4-ը` 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները),
1-ը՝ 140-րդ հոդվածով (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը),
8-ը` 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ),
4-ը` 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները),
2-ը` 144-րդ հոդվածով՝ (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը),
1-ը` 167-րդ հոդվածով (ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը),
8-ը` 167.1-րդ հոդվածով (ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը),
4-ը՝ 168-րդ հոդվածով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը),
5-ը` 169.1-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը),
2-ը՝ 170-րդ հոդվածով (երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը),
8-ը` 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը),
3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը),
1-ը՝ 186-րդ հոդվածով (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը),
9-ը` 353.1-րդ հոդվածով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը), իսկ 14-ը` ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:
Վերոհիշյալ քրեական գործերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ է ունեցել 196 անձ, որոնցից 1-ը եղել է 14-18 տարեկան, 66-ը՝ 18-35 տարեկան, 129-ը՝ 35 տարեկանից բարձր:
Հանցագործություններից 6-ը կատարվել են մոր, 26-ը՝ հոր, 1-ը` խորթ հոր, 12-ը՝ եղբոր/քրոջ, 1-ը՝ տատի/պապի, 21-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրված), 6-ը՝ ամուսիններից կնոջ, 115-ը՝ ամուսիններից տղամարդու, 1-ը՝ թոռան, 3-ը՝ ամուսնու ծնողների, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից:
Վարույթում քննված գործերով 333 ճանաչվել է տուժող, որոնցից 37-ը՝ մինչև 12 տարեկան, 9-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 3-ը՝ 16-18 տարեկան, 124-ը՝ 18-35 տարեկան, 149-ը՝ 35 տարեկանից բարձր:
395 քրեական գործից 208-ն ավարտվել է հաշվետու ժամանակահատվածում, 62 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
143 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 51-ը` արդարացման, 92-ը` ոչ արդարացման հիմքով:
11 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 7-ը` որպես մեղադրյալ ներգրավված անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 4-ը՝ այլ հիմքերով:
2020թ.առաջին կիսամյակից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել 141 քրեական գործ: