Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության դատախազները (վարչությունն ունի դատախազի 4 հաստիքային միավոր) 2012թ. ընթացքում դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն են իրականացրել 199 քրեական գործով, որից 185-ը քննվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական, իսկ 14-ը' ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություններում. հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություններում նախապատրաստվել են 210 նյութեր, որոնցից 27-ը' ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում, իսկ 183-ը' ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում: ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում նախապատրաստված 183 նյութերից 113-ով հարուցվել են քրեական գործեր, 56-ով մերժվել է քրեական գործի հարուցումը:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում նախապատրաստված 27 նյութերից 12-ով հարուցվել են քրեական գործեր, 5-ով մերժվել է քրեական գործի հարուցումը: Դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազների կողմից նյութերով տրվել է 71 գրավոր ցուցում:
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություննում քննված 185 գործերից 59-ը' 81 անձի նկատմամբ, ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ' ըստ էության քննելու համար, կարճվել է 24 և կասեցվել 43 գործի վարույթ, 6 քրեական գործ միացվել է, քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններ է ուղարկվել 10-ը, նախաքննությունը շարունակվում է 43 քրեական գործով:
Կիբերհանցագործությունների վերաբերյալ գործերի մասին` այստեղ: