|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Հոնկոնգում դարձյալ կենդանիների շրջանում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել: Կառավարության գյուղատնտեսության, ձկնաբուծության և պահպանության վարչությունից հայտնում են, որ վարակը հաստատվել է քաղաքի տարբեր շրջաններում շոտլանդական կատուների և յորքշիրյան տերյերների մոտ:
Նրանց տերերը մեկուսացված էին, քանի որ սերտ շփում ունեին COVID-19 ախտորոշված հիվանդների հետ:
Երկու ընտանի կենդանիները, ինչպես Հոնկոնգում նախատեսված է նման դեպքերում, տեղափոխվել էին կենդանիների հատուկ կարանտինային կենտրոն. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կատուներից և շներից վերցված նմուշների վերլուծությունները դրական արդյունք են ցույց տվել: Միևնույն ժամանակ, կենդանիները որևէ ախտանիշ ցույց չեն տալիս:
Հունվարի 23-ին Հոնկոնգում պոմերանյան շպիցի մոտ հայտնաբերվել է կենդանիների մոտ կորոնավիրուսային վարակի աշխարհում առաջին դեպքը,: Վերջին ամիսներին վիրուսը հայտնաբերվել է նաև Չինաստանի հատուկ վարչական շրջանում հինգ այլ կենդանիների մեջ: