կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-03 21:32
Հասարակություն

Օգոստոսի 8-ին տեղի կունենա Կիև-Երևան չարտերային թռիչք

Օգոստոսի 8-ին տեղի կունենա Կիև-Երևան չարտերային թռիչք

Ուկրաինական SkyUp ընկերությունը կազմակերպում է Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը:

«Ուկրաինական #SkyUp ընկերությունն օգոստոսի 8-ին ժամը 18։40-ին կազմակերպում է Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով:

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի։

Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ (երեխա, ծնող, ամուսին) հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Տոմսերն ազատ վաճառվում են #SkyUp ընկերության կայքում:

Մեկ ուղևորի տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։

Թռիչքն իրականացվելու է "Բորիսպիլ" օդանավակայանի D տերմինալից»,- նշված է հայտարարության մեջ։