|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Օդեսայի ուկրաինական Յուժնի նավահանգստում օգոստոսի 4-5-ին ժամանելու է Բելառուսի համար ադրբեջանական նավթ տեղափոխող լցանավ: Այս մասին օգոստոսի 3-ին հայտարարել է Բելնեֆտեխիմ կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոն:
85 հազար տոննա նավթ տեղափոխող լցանավը օգոստոսի 2-ին լքել է Սուպսա նավահանգստը, իսկ Օդեսա ժամանումը սպասվում է օգոստոսի 4-5-ին, ասաց նա:
Բելառուսի նավթը մատակարարվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը`SOCAR-ը` իր SOCAR Trading դուստր ձեռնարկության միջոցով: Նավթը անցնում է Օդեսայի նավահանգստով և Օդեսա-Բրոդի նավթատարով դեպի Մոզիր նավթավերամշակման գործարան:
Ավելի վաղ «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի նախագահ Անդրեյ Ռիբակովը հայտարարել էր, որ Մինքը 2020 թվականին ակնկալում է մինչև 1 միլիոն տոննա ադրբեջանական նավթ: