|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով այս տարի Ջիվանական օրվա տոնակատարությունները չեն իրականացվի այնպիսի մեծ մասշտաբով և հանդիսավորությամբ, ինչպես նախորդ տարիներին էր: Այս մասին Yerkir.am-ը տեղականում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
Այնուամենայնիվ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Ջիվանու տուն-թանգարանը հուլիսի 26-ին Կարզախ գյուղում կազմակերպում են միջոցառում՝ վերաժևորելու հայ աշուղական դպրոցի հիմնադրի՝ Աշուղ Ջիվանու ստեղծագործական ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:
Ներկայացնում ենք միջոցառման օրակարգը՝
-10:30- Համերգային ծրագիր Ջիվանու տուն-թանգարանում
-12:00- Հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ
-12:30- Գոհաբանական աղոթք Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում
Միջոցառման տեսանյութերը՝ ստորև.