Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու տարի առաջ տեղի ունեցած պսևդոհեղափոխությունից հետո Հայաստանում իսկապես շատ կարևոր բան է փոխվել: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած վարչակարգը լուրջ սպառնալքներ ստեղծեց ազգային անվտանգության համար՝ երկիրը ողողելով ներսից պարիսպները բացելու առաքելությամբ Հայաստան ուղարկված թուրքաադրբեջանական գործակալներով կամ շռայլ նավթադոլարներով գործի լծված վարձկաններով, որոնք, ի դեպ, այսօր նաև բարձր պաշտոններ ու մեծ լիազորություններ ունեն՝ հինգերորդ շարասյան ակտիվ միջամտության շնորհիվ:
Պարզվում է՝ բազմաթիվ մարտահրավերների դիմակայած մեր ազգային արժեհամակարգը քայքայելու, խժռելու առաքելությունը ստանձնած չարորակ այդ ուռուցքի մետաստազները հեղափոխություն կոչվածից հետո սողոսկել են նաև մեկ այլ ռազմավարական և կարևոր կառույց՝ Մատենադարան, որը հայագիտության, հայապահպանության կարևորագույն կաճառներից է: Զարմանալի կլիներ, եթե նոր նորմալը կամ նոր Հայաստանի գաղափարակիրները շրջանցեին այդ կուռ կառույցը, որը մեր հնամյա պատմության, մշակույթի, բժշկության, իրավունքի, մեր կյանքի բոլոր ոլորտներում ունեցած ձեռքբերումների, նվաճումների, ինքնության գոյության լուռ ու կարևոր վկայությունների պահոցն է:
Yerkir.am-ի աղբյուրի հավաստի տեղեկություններով՝ բարեփոխումներ իրականացնելու առաքելության անվան տակ Մատենադարանում աշխատողների իրավունքների համար պայքարող արհմիություն է ձևավորվել, որը, սակայն փորձում է դուրս գալ իր գործունեության շրջանակներից՝ ավելի ու ավելի շատ լծակների տիրանալու և Մատենադարանում թելադրողի կարգավիճակ ստանալու փորձեր ձեռնարկելով: Այն, որ արհմիության որոշ աշխատակցուհիներ բավականին համարձակ են գործում և առանց լուրջ ու հիմնավոր փաստերի մեղադրանքներ ներկայացնում Մատենադարանի ղեկավարությանն ու հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ խախտելով նրանց անմեղության կանխավարկածը և մնում անպատիժ, ակամա մտածելու տեղիք է տալիս, որ նրանք իշխանական բավականին ազդեցիկ հովանու տակ են գործում և չի բացառվում՝ նաև ուղղորդմամբ: Նախորդ տարվանից սկսած արհմիության այդ աշխատակիցները տարբեր չարաշահումների և անօրինականությունների մասին են բարձրաձայնում՝ Մատենադարանի տնօրենին թիրախավորելով: Նրանց ներկայացմամբ՝ Մատենադարանում կառավարման համակարգի ճգնաժամ է, հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է տնօրինության ընտրությամբ և կամքով, և հոգաբարձուների խորհրդի կազմը որոշելիս խախտվել են հիմնադրամների մասին օրենքը ու Մատենադարանի կանոնադրության դրույթները:
Բայց առ այսօր այդ չարաշահումների վերաբերյալ փաստացի և հանցակազմ պարունակող ապացույցներ չկան: Ավելին, գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի առերևույթ հանցագործության վերաբերյալ, դատախազությունը մերժել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Բայց ֆեմինիստական հովերով տարված կանայք ոչ թե զենքերը վայր են դրել դրանից հետո, այլ ՀՀ դատախազությանը մեղադրում են կողմնապահության, գործը կոծկելու մեջ՝ շարունակելով վարկաբեկել թե Վահան Տեր-Ղևոնդյանին և թե հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին: Բայց վտանգավորն այն է, որ իրավական այս գործընթացների և իբրև Մատենադարանում աշխատողների՝ իրենց ներկայացմամբ ոտնահարված իրավունքները վերականգնելու գործընթացների անվան տակ, հնագույն մատյանների պահոցում արհմիության որոշ ներդրված անդամներ տրոյական ձիու առաքելություն են իրականացնում՝ աշխատողներին սիրաշահելով և իրենց թիմում ներգրավելու միջոցով նրանց դարձնում ապազգային տարրերի առաջ Մատենադարանի դռները բացելու պատրաստ համախոհներ:
Փորձենք հասկանալ, թե ի՞նչ նոր գաղափարներ են փորձում սերմանել այդ կանայք Մատենադարանում, և որքանով դրանք կբարեփոխեն կառույցում առկա համակարգը, որն իրենք կարծրացած են համարում, իսկապե՞ս կառավարման համակարգը բարեփոխելու, կոռուպցիայի, թայֆայականության դեմ պայքարելու և անօրինականությունները կանխելու նպատակով է գործող արհմիությունը այդքան ոգևորված, թե դրանցով քողարկվելով այլ հեռահար նպատակներ են հետապնդում: Արհմիության նախագահ Գայանե Այվազյանը, ով նաև Մատենադարանի գիտաշխատող է, թերևս այն «առանցքային» կերպարն է, որին վերլուծելով կարելի է ընդհանուր գաղափար կազմել արհմիության իրական նպատակադրումների և Մատենադարանի հետ այդ կանանց ու նրանց հովանավորների ունեցած հեռահար ծրագրերի մասին:
Մենք, իհարկե, մեր ժամանակը, ներուժն ու նյարդերը զուր չէինք վատնի այդ անհայրենիք, բարոյական բոլոր արժեքների, հավատքի, եկեղեցու, ազգային կրթության, հայկական մշակույթի, հայ միջնադարյան և դասական գրականության հանդեպ անթաքույց ատելությամբ լցված և դրանք պղծություններով՝ այլասերությամբ, բազմասերությամբ, մայրիշխանության գաղափարներով, սանձարձակությամբ, թշնամասիրությամբ, ԼԳԲՏ և աշխարհաքաղաքացու կեղծ գաղափարներով փոխարինած այդ մոլորված էակին անդրադառնալու համար, եթե նրան, որպես թունավոր և փորձված գործիքի, չփորձեին անխնա օգտագործել Մատենադարանի դեմ դավերի մեջ:
Ո՞վ է Գայանե Այվազյանը
Իր հոդվածներից մեկում Գայանե Այվազյանի կենսագրության մեջ նշված է, որ նա ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմական գիտությունների թեկնածու է, աշխատում է Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում: Որպես հրավիրյալ մասնագետ՝ աշխատել է Գրացի, Բիլկենտ, Շեհիր, Լյուվենի կաթոլիկ, Բլագոեվգրադի Նեոֆիտ Ռիլսկիի, Սալոնիկի հելլենական համալսարաններում: Բայց խոսունը այդ տիկնոջ հոդվածներում արծարծված գաղափարներն են հայագիտության, հայապահպանության, Արցախի խնդրի կարգավորման, հարևան ոչ բարեկամ պետությունների հետ մեր հարաբերությունների վերաբերյալ, որոնք իր ընկալմամբ՝ կարծրատիպերից դուրս են և մեր պետության խնդիրների լուծման նոր մոդել են: Նշենք, որ հավաստի աղբյուրի տեղակացմամբ՝ Գայանե Այվազյանը ևս, ինչպես Հարություն Մարությանը, տարբեր դրամաշնորհների՝ մասնավորապես Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ֆինանսավորմամբ և նախաձեռնությամբ մասնակցել է Թուրքիայում կազմակերպված և խաղաղասիրություն, ժողովուրդների խաղաղ համակեցություն, թուրք և հայ հասարակությունների միջև երկխոսություն, Հայաստան-Թուրքիա-Եվրոպա մշակութային փոխգործակցություն քարոզող սեմինարներին: Տեղին է հիշեցնել, որ նման սեմինարներին տևական մասնակցությունը ոչ թե նպաստում է երկու պետությունների հարաբերությունների բարելավմանն ու ամրապնդմանը, այլ Հայաստանում սեփական քաղաքացիներից գործակալական ցանցի ձևավորմանը, որոնց անդամները ծառայում են ի շահ Թուրքիայի և ի վնաս հայոց պետականության: Զուր չէ, որ այդ միջոցառումների ֆինանսավորողը Թուրքիան է և օրակարգ թելադրողը՝ ևս: Սա վաղուց արձանագրված փաստ է, և այսօր էլ մենք վայելում ենք այդ իբրև փոխգործակցության, բարեկամության, խաղաղության կեղծ պլատֆորմ ձևավորելու տխուր հետևանքները՝ կապտամազ ասյաների, գայանեայվազյանների առկայությամբ և ապազգային գործունեությամբ ու Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող գաղափարների աշխույժ քարոզչությամբ:
Իր խրթին, գիտականության հետ աղերս չունեցող հոդվածներից մեկում Գայանե Այվազյանն, անդրադառնալով հայագիտությանը, նշում է, որ այն կործանարար ազդեցություն է ունեցել հայկական գիտական մտքի զարգացման համար՝ տարիներ շարունակ հայ գիտնականին պարտադրելով կարծրատիպային և պարտադրված մտածելակերպ ու սահմանափակելով նրա լայնախոհությունը, քանի որ հայագիտությունը կոչված է պահպանելու ժողովրդի ազգային նկարագիրը, իրականացնելու սերունդներին կրթելու, հայեցի դաստիարակելու, հայրենիքին նվիրված, բարոյական բարձր հատկանիշներով օժտված քաղաքացի ձևավորելու, նրա ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, երկրի տարածքային ամբողջականության և հայոց պետականության պաշտպանությանը պատրաստ անհատ կերտելու գործը: Այս տիկնոջ քիմքին դուր չի եկել հայագիտության հիմքում ընկած ազգային ինքնության պահպանման առաքելությունը, և որ հայագիտությունը հռչակվում է պետական-ազգային քաղաքականության ծրագրի էական բաղադրիչ՝ մի կողմից նպատակ ունենալով ամենօրյա ռեժիմով պահպանել «հայկական քաղաքակրթության» ազգային նյութական և հոգևոր արժեքները, մյուս կողմից՝ պայքարել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարվող հակահայ քարոզչության դեմ՝ պետական միջոցներով համաշխարհային հանրությանը ներկայացնելով հայ ժողովրդի պատմությունը, լեզուն և պատմամշակութային ժառանգությունը:
Եվ ահա թե իր հոդվածներից մեկում ինչ է գրում Մատենադարանի արհմիության նախագահը. «… որքան էլ հայաստանյան հայագիտական հայեցակարգը հավակնում է յուրատիպ ազգային նախագիծ լինելուն, այն, մի կողմից, սովորական ազգայնական ծրագիր է, մյուս կողմից՝ մեծապես վերարտադրում է նախասաիդյան գաղութատիրական օրիենտալիզմի մի շարք կաղապարներ: Արևելագիտության, այդ թվում՝ հայագիտության առարկան եղել է արևելքի ժողովուրդների մասին գիտելիքի ստեղծումը և հետո դրա տիրաժավորումը: Այդ գիտելիքը չի ձևավորվել որպես ինքնին գիտություն (այսինքն՝ դիսցիպլին), լեզվաբանության, պատմագիտության, աշխարհագրության առանձին ուսումնասիրության առարկա չի դարձել, այլ արևելագիտության մեկ ընդհանրական, ամբողջական համակարգում ժողովուրդներ ու մշակույթներ, այդ թվում և հայերին դիտարկել է որպես մի տեսակ, միավոր՝ օժտված ընդհանրական հատկանիշներով, որտեղ մարդը դուրս է մնում առանցքից: Մինչ օրս հայաստանյան հումանիտար և հասարակական գիտությունները շարունակում են մեծ մասով ենթարկված լինել օրիենտալիզմի տեղական ագենտների տիրապետությանը և չնչին խմբագրումներով վերարտադրում են գաղութատիրական արևելագիտության տարբեր դպրոցներում Հայաստանի և հայերի մասին արտադրված գիտելիքը»:
Հոդվածում նա հետևություն է անում, որ հայագիտությունն ուղիղ ճանապարհ է Հայաստանը թաղելու մտավորական խավարի գրկում: Հայագիտության հետազոտողը «դատապարտված է լինել գիտության քաղաքականությունը մշակող կենտրոնի սպասարկու գործիք. նա քաղաքականություն ստեղծող չէ, անգամ դրան մոտ գալու իրավասություն չունի, այլ սոսկ վերջինիս մատակարարն է և իր «գործը չէ» իր հետազոտական աշխատանքի քաղաքական կիրառությունը»: Այս տիկինը նման հետևության է եկել, քանի որ հայ գիտնակաները գերակա տեղ են հատկացնում կրոնի, եկեղեցու, բանակի դերակատարմանը մեր պետականաշինության հարցում, հավատարիմ մնում Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ պետության քաղաքականությանը՝ այդ պետություները համարելով մեզ ոչ բարեկամ և նրանց հանդեպ տարածքային ու բարոյական պահանջատիրության քաղաքականություն է տարվում: Իսկ ովքե՞ր են սովորաբար դեմ նման հայեցակարգերին: Այո, թուրքական, ադրբեջանական աղբյուրներց ֆինանսավորվող և նրանց պատվիրատու օտարածին հիմնադրամները, որոնց գործակալների ձեռքով մեզանում փորձ է արվում փոշիացնել այն արժեքները, այն հիմքերը, որոնց շնորհիվ Հայաստանը գոյություն ունի:
Գայանե Այվազյանի դիտարկմամբ՝ հայագիտությունը բացահայտում է Հայաստանում մարդու ոչնչացման պետական քաղաքականությունը, որտեղ նա դատապարտված է ունենալ իշխանության կողմից սահմանված ցեղի, կրոնի և քաղաքակրթության պատկանելությունը, բայց ոչ երբեք մարդ լինելու ազատությունը: Իսկ ժողովրդական մշակույթը նա չի վարանում անվանել գավառական, քանի որ իր առաջ նպատակ է դրել ամեն գնով արժեզրկելու, վարկաբեկելու ամեն հայկականը, ազգայինը, և ահա նա նման իբրև թե գիտական, բայց իրականում զուտ սուբյեկտիվ հոդվածներով ձգտում է սիրաշահել իր հոգևոր հայրերին՝ մարդու հիմնարար ազատությունների, արդարության վերականգնման, օրենքի գերակայության փաթեթավորմամբ, բայցև անթաքույց ատելություն սերմանելով սեփական մշակույթի, այդ մշակույթը կրող ազգի, ու նրա արժեհամակակարգի նկատմամբ: Ինչո՞ւ, որովհետև դրանք նաև իր ազատություննն են սահմանափակում՝ թելադրելով ու պարտադրելով բարոյական արժեքներ, ինչը Գայանե Այվազյանի նմանները իրենց բոլոր բջիջներով մերժում են և ընդդիմանում դրանց: Բայց այս մասին՝ քիչ ավելի ուշ:
Եվ զավեշտալին այն է, որ իր ապազգային, մեր երկրի ազգային անվտանգության համար սպառնալիք համարվող թուրքամետ գաղափարները նա ներկայացնում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի խորապատկերին՝ նշելով, թե իբրև հայագիտության ռազմավարությունը, հայեցակարգը, մեր ազգային նեղմիտ մտածողությունն ու կարծրատիպերից ձերբազատվելու անկարողությունն են պատճառը, որ մեր երկրում ՀՀ քաղաքացիները բևեռացված են՝ կան աղքատներ և հարուստներ, որ երկրում առկա սոցիալտնտեսական վիճակը մեղմ ասած հուսադրող չէ, և որ մեր երկրում ստեղծվել է օլիգարխիկ ամենակուլ համակարգ:
Ի՞նչ է սա, եթե ոչ շարքային քաղաքացուն մոլորեցնելու և մանիպուլացնելու, սոցիալական վատթար վիճակը բարելավելու խոստումներով կերարելու միջոցով մարդկանց ապակողմնորոշելու անազնիվ և ազգադավ փորձ, մեթոդ, որը սովորաբար լավագույնս կիրառվում է քայքայիչ աղանդներ տարածելու միջոցով մարդաորսությամբ զբաղվող օտարերկրյա գործակալների կողմից: Արդյո՞ք այդ նույն տեխնոլոգիայի կիրառմամբ քայլ արածները չեկան իշխանության և հիմա, մոռանալով մարդկանց սոցիալական խնդիրների մասին, լծվել են իրենց իրական առաքելությանը՝ ձևավորելու առանց հոգևոր արժեքների, առանց կրոնի ու հավատքի, առանց ազգային մշակույթի ու արվեստի, դպրության, հայրենիքի ընկալման սերունդ՝ գայանեայվազյանների սերունդը, որի ընկալմամբ՝ հայ լինելու կաղապարն (իր բնորոշմամբ՝ «զսպաշապիկը») իրենց պարտադրելով՝ զրկում են սեռից, սեռականությունից, աշխարհայացքից և որևէ այլ տարատեսակությունից: Իսկ ովքե՞ր են այսօր մեզանում հաճախ խոսում սեռերի իրավունքներից, սեռականությունից, իրենց անձնական մարմինն ըստ ցանկության օգտագործելու ազատությունից՝ մարմնական հաճույքները հոգևորից վեր դասողները, մարմնավաճառությունը մասնագիտություն հռչակողները, միասեռականությունը, բազմասիրությունը, մարմնի կարիքներին աջուձախ հագուրդ տալը բնության կանչ համարողները…
Սույն տիկինը իր պատմագիտության ոլորտում ունեցած գիտելիքները ծառայեցնում է նաև Արցախի խնդրի կարգավորման հարցում ադրբեջանամետ, թուրքամետ քարոզչություն իրականացնելուն և հակառակորդ երկրի շահերից բխող պնդումներ անելուն:
Մեկ այլ հոդվածում, որը տպագրվել է թուրքերի հանդեպ հանդուրժողականություն ու ներողամտություն քարոզող Epress.am կայքում, այնուհետև նրա գաղափարները կիսելու մասին հավաստող և ողջունող նախաբանով վերատպագրվել ադրբեջանական ծագում ունեցող Eurasiya Diary լրատվականում, Գայանե Այվազյանն, անդրադառնալով Արցախյան խնդրի կարգավորմանը, դրա լուծման միակ հնարավոր ճանապարհ է համարում փուլային տարբերակը: Արդեն իսկ հոդվածի վերնագիրը բնորոշում է դրա բովանդակությունը՝ «Հրաժարվել Ղարաբաղի շուրջ քաղցր ստերից»: Ո՞րն է հեղինակի համար քաղցր սուտը, որից նա հորդորում է հրաժարվել հայերիս. բնականաբար, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը: Տիկին Այվազյանի պատկերացումներն այս հարցերում լիովին համընկնում են ալիևների նպատակների հետ՝ ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում՝ իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման՝ հանրաքվեի միջոցով, ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն: Այսպիսով, ըստ նրա, «բանակցային փաստաթուղթը, գործողությունների համալիր բազմաշերտ ծրագիր է, որը չի կարող իրագործվել մատի մի շարժումով և միանգամից: Այն նախատեսում է Լեռնային Ղարաբաղի (առանց հարակից շրջանների) ժամանակավոր կարգավիճակի որոշում՝ վերջնական իրավական կարգավիճակի հարցը թողնելով ապագային և մինչև 1989 թ. Ղարաբաղում բնակության իրավունք ունեցած քաղաքացիների կամարտահայտմանը»: Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք պաշտոնական դիսկուրսը Արցախի խնդրի կարգավորման շուրջ արտահայտում էր կոնֆլիկտի լուծման իրական հնարավորությունները: Փորձ էր արվում ներկայացնել խնդրի բուն էությունը, դրա շուրջ ստեղծված միջազգային իրադրությունը և ուժերի հարաբերակցությունը: Ղարաբաղյան հարցի կարգավորումը համարվում էր անհրաժեշտություն հետագա քաղաքական և տնտեսական կյանքի նորմալացման տեսակետից: Այս մոտեցումը, սակայն, նրա դիտարկմամբ՝ պարտվեց, 1998 թվականին իշխանության ներսում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ընդդիմախոսները ստիպեցին վերջինիս հեռանալ նախագահի պաշտոնից: Եվ նրա եզրահանգմամբ՝ դա պատճառ դարձավ, որպեսզի հետագա տարիներին այդ խնդրի կարգավորումը փակուղի մտնի:
Այնուհետև հաջորդում են այն թեզերը, որոնք պարբերաբար հնչեցնում է առաջին տիկին Աննա Հակոբյանը, թե մեր զինվորները հանուն ոչնչի են զոհվել, թե Հայաստանը պետք է հրաժարվի պատերազմելու գաղափարից և զենքերց զարդեր կռի: Գայանե Այվազյանն էլ կոչ է անում հայաստանյան հասարակությանը հրաժարվել Ղարաբաղի շուրջ ծավալապաշտական խոստումների քաղցր ստերին հավատալուց, քանի որ «Հայաստանի քաղաքացիների կյանքի գնով է տարիներ շարունակ կերակրվում այս կոնֆլիկտը… գոյություն չունեցող սկզբունքները, երազախաբությունները, կեղծ հայրենասիրական հայտարարություններն ու հոխորտախոսությունները օգուտ չեն բերում հասարակությանը, որ մի օր պիտի առերեսվի կոնֆլիկտի հանգուցալուծմանը: 2018 թ. Թավշյա հեղափոխությունը կմնա էմոցիոնալ գեղեցիկ պոռթկում և կդառնա հիշողություն, եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ խորքային պետության ձևավորած կեղծ կռապաշտությունը արմատապես չջարդվի »:
Բայց այս անձնավորությունը միայն ադրբեջանամետ գաղափարների և շահերի իրացմամբ չէ, որ փորձում է ինքնադրսևորվել, նա ընդվզում է պահպանողական, ազգային մտածելակերպի, բարոյական արժեհամակարգի դեմ նաև իր կենսակերպով, կյանքի նկատմամբ ունեցած իր պատկերացումներով ու նախընտրած շրջապատով:
Անդամակցելով Երևանում ԼԳԲՏ համայնքի իրավունքների, մարիխուանայի օրինականցման, Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու անվան տակ Հայաստանն իր ոչ բարեկամ պետությունների ոտքերին հանձնելու համար հսկայական ֆինանսական միջոցներ ներդնող հիմնադրամների կողմից ստեղծված ֆեմ գրադարանին, որի տնօրենն է սորոսական և ԼԳԲՏ շահերի մոլի պաշտպան Աննա Նիկողոսյանը, տխրահռչակ այս «պատմաբանը» պատերազմ է հայտարարել իր բնորոշմամբ Հայաստանում առկա պատրիարխալ համակարգին, ասել է թե՝ հայրիշխանության դեմ սուր է ճոճում՝ առանց հաշվի նստելու Հայաստանում բնակվող կանանց մեծամասնության կարծիքի ու ցակությունների հետ: Եվ այս դեպքում նույնպես Հայաստանի քաղաքական, սոցիալտնտեսական վիճակը, անիրավչությունները պայմանավորում է հայրիշխանական համակարգով՝ նորից երազելով մանիպուլյացիաների միջոցով հանրության շրջանում թյուր կարծիք ձևավորել և ոչ թե կանանց, այլ պղծության որդեգրվածների հիերարխիա ձևավորել իր նմանների ջանքերով:
Սեռականություն, մարմնական ցանկություններին հագուրդ տալու ազատություն, մարմնավաճառության օրինականացում, ԼԳԲՏ համայնքի իրավունքների գերակայություն, ատելություն տղամարդկանց նկատմամբ, ֆեմինիստական ինքնակրթություն և կրթություն, ավանդական ընտանիքի մոդելը պաշտպանող կանանց անվանարկում, բազմասերության քարոզ, երբ մարդը կարող է սիրել ու սիրահարվել մի քանի մարդկանց միաժամանակ, ամոթի զգացողության բացակայություն, որը մարդու ազատությունները ճնշելու միջոց է համարվում….
Գայանե Այվազյանը ՝ Ֆեմ գրադարանի բացմանը։ Ներկա է նաև ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած հայտնի տրանսգենդերը։
Ինչո՞վ են զբաղված այդ գրադարանում, որտեղ հավաքվում են սեռական այլ կողմնորոշման գրքասերները, սեռափոխվածները, ԼԳԲՏ համայնքի կարկառուն ներկայացուցիչները. ըստ մեր աղբյուրի՝ օրգիաների կազմակերպում՝ այդ այլասերումների մեջ նեգրավելով նորանոր մոլորվածների, նրանց համար ամառային դպրոցների կազմակերպում՝ դասախոսություններ կարդալու համար հրավիրելով նաև օտարերկրյա միասեռականների: «Ֆեմգրադարան» ՀԿ-ի նպատակը իբր թե կրթությունն է, և մեր քթի տակ մեր երեխաների այլասերմամբ զբաղվող այս կազմակերպությունը կարողանում է անարգել գործունեություն ծավալել՝ հոգեբանական լուրջ աշխատանք տաելով նրանց հետ:
Ի դեպ, շենքի բնակիչները, որտեղ ժամանակին գործում էր «Ֆեմգրադարան» ՀԿ-ն, տեսնելով շենքում գրկախառնված և համբուրվող լեսբի զույգի՝ դիմել էին Երևանի քաղաքապետին՝ հայտնելով, որ Ֆեմգրադարանը այլասերություն է տարածում։ Սակայն ՀԿ-ի նկատմամբ մի քանի օր տևած ճնշումները դադարել են Երևանի ավագանու որոշ անդամների միջամտությունից հետո։ Կազմակերպությունը, ճիշտ է, ստիպված է եղել փոխել ֆիզիկական հասցեն, սակայն նրանց գործունեությունը որևէ իրավասու կառույց չի վերահսկում և չի արգելում։
Այս ամենից հետո տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ Գայանե Այվազյանն ի՞նչ «հեղափոխական» բարեփոխումներ կարող է իրականացնել Մատենադարանում՝ հաշվի առնելով Ադրբեջանին ծառայելու նրա պատրաստակամությունը և ամեն տեսակի պղծությունների քարոզն իբրև այլախոհություն ներկայացնելու մոլուցքը: Արդյո՞ք Մատենադարանում պահպանվող ամբողջ գրադարանն ու մատյանների գանձարանը վարկաբեկելու, ոչնչացնելու կամ թշնամու համար մատչելի դարձնելու ծրագրեր չեն իրականացվի այդ տրոյական ձիու միջամտությամբ և ակտիվ մասնակցությամբ:
Եվ, ընդհանրապես, անվտանգային առումով որքանո՞վ է նպատակահարմար Գայանե Այվազյանի և նրա մի քանի կողմնակիցների ներկայությունն ու գործունեությունը Մատենադարանում: