|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ելիսեյան պալատում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստադիադեսի հետ հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատժվի Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխան իրավունքները ոտնահարելու համար. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան մշտապես Կիպրոսի և Հունաստանի կողքին է. «Անընդունելի է ԵՄ անդամ պետության ինքնիշխան իրավունքների ոտնահարումը կամ դրանց նկատմամբ սպառնալիքները», - ընդգծել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 2-ը Թուրքիան հունական և կիպրական ջրերում իրականացնելու է ապօրինի որոնողական աշխատանքներ։ Թուրքական հետազոտական նավին ուղեկցելու են տասնյակ ռազմանավեր։ Երեկ հայտնի էր դարձել, որ հունական զորքերը բերվել են բարձր պատրաստության, իսկ Կիպրոսում գտնվող երկրի ԳՇ պետը շտապ վերադարձել է երկիր։