Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսեց այս օրերի ամենակարևոր իրադարձության մասին` ադրբեջանական աննախադեպ սադրանքի, որի արդյունքում կործանվեց հայկական ուղղաթիռ:
«Սա նոր իրավիճակ է ստեղծում հարաբերություններում: Սրանով Ադրբեջանը զրոյացրեց տևական ընդմիջումից հետո այս տարի նախագահների մակարդակով երեք հանդիպումները: Այս բացառիկ միջադեպից հետո Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը: Մենք կորցրեցինք սքանչելի տղաների` ուղղաթիռի անձնակազմին, և այս ընթացքը շարունակելը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում, է որ շարունակելու է խոսել սադրանքների լեզվով: Ադրբեջանը պետք է պատժվի: Ես ռազմական գործիչ չեմ, բայց, իսկապես, մինչև Ադրբեջանը չպատժվի, նա շարունակելու է իր այս քաղաքականությունը»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` հայ քաղաքացին պետք է հասկանա, որ Հայաստանը պետք է դարձնել մարդու երկիր: «Յուրաքանչյուր նման զոհ մեծագույն ողբերգություն է: Պետք է մեր երկիրը դարձնենք մարդու երկիր, ոչ թե մեր հարևանի նման` տոհմական անասունի երկիր»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:
Որպես պատասխան քայլ` նա նշեց Սերժ Սարգսյանի քայլը` ուղղաթիռով այցելել Արցախ, այն դեպքում երբ Ադրբեջանը ԼՂ տարածքը հայտարարեց փակ թռիչքային գոտի:
«Դա սիմվոլիկ նշանակություն ունի, բայց այդ քայլով բավարարվել չի կարելի: Հսկայական անելիք ունի մեր` քիչ գործունյա արտաքին գերատեսչությունը, մնացածը ռազմական գործիչների հարցն է»,- ասաց պատգամավորը: