Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի «Տիգրան Մեծ» հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հանգստյան գոտուց մոտ 800 մ հեռավորության վրա գտել են Գոռ Ղ․-ին (ծնված 2003 թ.) և ուղեկցել դեպի հանգստյան գոտի։