Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակը վերադարձնելը կարող է հանգեցնել կրոնական պառակտման եւ վտանգավոր նախադեպ ստեղծել այլ կրոնական խմբերի համար, ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Իոան Սաուկայի նամակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Շաբաթ օրը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մամուլի ծառայության կողմից տարածված նամակում Սաուկան արտահայտում է «ԵՀԽ-ի եւ 110 երկրներից 350 եկեղեցիների վիշտն ու տարակուսանքը», որոնք վերաբերում են Սուրբ Սոֆիայի հանդեպ Թուրքիայի իշխանությունների կատարած քայլին:
«Որոշելով Սուրբ Սոֆիան կրկին եկեղեցու վերածել, դուք հետ եք շրջել Թուրքիայի թափանցիկության դրական նշանները եւ դրանք վերածել եք բացառման եւ բաժանման նշանների»,- ասվում է նամակում:
Սաուկան ափսոսում է, որ Թուրքիայի որոշումը կայացվել է առանց իրավիճակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկելու՝ հաշվի առնելով Սուրբ Սոֆիայի միջազգային արժեքը:
Ըստ նրա, Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակը վերադարձնելը «անխուսափելիորեն կհանգեցնի անապահովության, կասկածների եւ անվստահության, կխաթարի տարբեր հավատքի տեր մարդկանց երկխոսության եւ համագործակցության սեղանի շուրջ համախմբելու բոլոր ջանքերը»:
ԵՀԽ-ում նաեւ մտավախություն ունեն, որ Թուրքիայի իշխանությունների որոշումը «կոգեւորի այն խմբերի հավակնությունները, որոնք ցանկանում են փոխել գոյություն ունեցող ստատուս քվոն եւ առաջ քաշել կրոնական համայնքների տարանջատման գաղափարը»: