կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-05 15:52
Քաղաքական

Հայաստանում Սահմանադրությունն ունի պաշտպանության կարիք․ Գրիգոր Մուրադյան

Հայաստանում Սահմանադրությունն ունի պաշտպանության կարիք․ Գրիգոր Մուրադյան

Հայաստանում Սահմանադրությունն ունի պաշտպանության կարիք, հատկապես երբ նկատի ունենք սահմանադրության արդի զարգացումները։ Այս մասին Գոշավանքում ընթացող «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովի ժամանակ ասել է սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը:

«Սահմանադրությունը, կոչված լինելով երաշխավորելու քաղաքացիական համերաշխություն, խաղաղություն, ազատություն և արադարություն, այս պահին հայտնվել է մի վտանգի մեջ, որը եթե մենք  չկարողանանք հաղթահարել, մեր դարավոր երազանքը՝ ունենալ ինքնիշխան, կայացած, սահմանադրական պետություն, կարող է չդառնալ իրականություն», - ասել է Մուրադյանը:

«Արդի սահմանադրական փոփոխությունների գործընթացում, երբ նպատակ է դրվել Սահմանադրության անցումային դրույթները փոփոխել, փորձ է արվում Սահմանադրական դատարանը կցորդ և հպատակ դարձնել գործադիր և օրենսդիր իշխանությանը»,-ընդգծել է նա։

Գրիգոր Մուրադյանն անդրադարձավ Սահմանադրության շուրջ արդի զարգացումներին՝ մասնավորապես Սահմանդրության անցումային դրույթներում նախատեսված 213 հոդվածի փոփոխությանը, նշելով, որ՝ փորձ է արվում վերջնականապես Սահմանադրական դատարանը դարձնել կցորդ ու հպատակ գործադիր ու օրենսդիր մարմիններին։

«213 հոդվածի փոփոխությամբ ստեղծվել է մի իրավիճակ, երբ դրա կայունությունը պետք է երաշխավորված լինի, փոխվել է իբրև թե , որ ՍԴ կազմը պետք է համապատասխանեցնել Սահմանդրության 7-րդ գլխում ամրագրված սահմանդրական արդարադատության մոդելին։ Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ դա եղել է պատրվակ, երվ խաթարում ենք 2018-ին ուժի մեջ մտած Սահմանադրության կայունությունը, դա չի կարող չունենալ հետևանքներ Սահմանադրության կայունության տեսանկյունից»,-ասել է նա։

Մուրադյանը նշել է նաև, որ փոփոխվել է մի դրույթ, որը որևէ դեպքում ենթակա չէր փոփոխման։

«Անցումային դրույթների փոփոխությունը նույնն է, ինչ որ պատմության անիվը հետ շրջելը, ընդ որում, պատմություն, որ արդեն անցյալում  է։ Եթե նման հնարավորություն մեզ թույլ տանք որդեգրել, ապա ներկա ու ապագա խորհրդարանը, ինչու չէ նաև հանրքվեով ժողովուրդը հնարավորություն կունենա դադարեցնել բոլոր դատավորների պաշտոնավարումը, որոնք պաշտոնավարում են Սահմանադրության 215 հոդվածի ուժով, հնարավոր կլինի համարել, որ ԲԴԽ-ն համարել չկայացած, ներկա ՀՀ նախագահին համարել չընտրված, ինչու չէ վերադառնալ նաև կառավարման կիասանախագահական ձևին»,-նշել է նա։