Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասում են` վրանն ի՞նչ իմաստ ունի, դա մեր պետության սիմվոլն է, որը պաշտպանության կարիք ունի: Այս մասին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հավաքի ժամանակ նշեց «Զանգ» շարժման առաջնորդներից Սուրեն Սահակյանը։ Նա իր խոսքում անդրադարձել է «Արեւմտյան Ադրբեջան» թեզին ու դրա հետևանքներին։ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ հանձնվողական մտածողությունը Փաշինյանի կառավարության քարոզչամեքենայի հետեւանքն է։ Շարժումը պահանջում է Փաշինյանի հրաժարականը։ «Որոշողը ես եմ, որոշողը մենք ենք» կարգախոսը նրանք ավելացրել են իրենց կարգախոսներին՝ այն համոզմունքով, որ Հայաստանի հետ կապված ցանկացած որոշման մեջ պետք մասնակից լինի ՀՀ քաղաքացին։
Շարժման անդամները այսօր ակցիա են իրականացրել Մաշտոցի պուրակում։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 13 մասնակցի, որոնք շրջապատած պաշտպանում էին Մաշտոցի պուրակում տեղադրված վրանը։