Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն ազատվեց ռեկտորի պաշտոնից` իր իսկ դիմումի համաձայն: Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
Մուրադյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե վարձերի վերանայում լինելո՞ւ է, պատասխանեց, որ բժշկական կրթության միջազգային շուկա կա, և մենք պետք է համահունչ լինենք դրան:
«Չեմ կարծում, որ մենք պետք է մեծ տարբերություն ունենանք միջազգային շուկայում: Հաշվի առեք, որ մեր ուսանողները կարողանում են աշխատել ոչ միայն մեր երկրում, այլ նաև, օրինակ, Հնդկաստանում: Ուստի միջազգային ստանդարտացումը պետք է լինի նաև գներին համահունչ: Չեմ կարծում, որ մենք միջազգային շուկայում շատ թանկ ծառայություններ ենք մատուցում: Ավելին` և՛ բժշկական ծառայությունները, և՛ բժշկական կրթությունը բավականին մատչելի են Հայաստանում: Եթե վերցնենք կլինիկական օրդինատուրայի գները միջազգային շուկայում և Հայաստանում, բնականաբար, մենք շահավետ վիճակում ենք, մնում է` կարողանանք որակական ցուցանիշներով նույնպես լինել մրցունակ»,- ասաց Մուրադյանը:
Նա նշեց նաև, որ պետք է կարողանանք մարտահրավերները տեսնել, վերլուծել և համահունչ զարգացում ապրել: Ըստ Մուրադյանի` ամեն տարի 15 տոկոսով փոխվում է բժշկական կրթության դաշտը, և գիտելիքները թարմացվում են, այսինքն` 6 տարվա ընթացքում ամբողջովին վերանայվում են մոտեցումները: