Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ստեփանաերտում բնակվող 96-ամյա Արմիկ Բաբայանին: 75 տարի առաջ՝ 1945 թվականի նույն օրը, Արմիկ Բաբայանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ ԽՍՀՄ տարած հաղթանակի կապակցությամբ Մոսկվայի «Կարմիր հրապարակում» կազմակերպված հանդիսավոր շքերթին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերանին հաղթանակի կապակցությամբ և երախտագիտություն հայտնել մեծագույն սխրանքների միջոցով ներկա սերնդին ազատություն և խաղաղ երկինք պարգևելու համար:
Արմիկ Բաբայանը ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մսմնա գյուղից է: Պարգևատրվել է՝ «1941-1945թթ.-ին Գերմանիայի նկատմամբ և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար», «Մարտական ծառայության համար» մեդալներով և Կարմիր աստղի շքանաշանով:
ԱԺ նախագահը հետաքրքվել է պատերազմի վետերանի սոցիալական պայմաններով և վստահեցրել, որ պետության ուշադրությունն առավելագույնս ողղված է լինելու լինելու նրանց արժանապատիվ սոցիալական պայմանների ապահովմանը: