|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ներսես Հովհաննեսի Սիմոնյան
Ներսես Սիմոնյանը 101 տարեկան է: Նա ծնվել է 1924 թվականի օգոստոսի 20-ին Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Էշտիա գյուղում՝ Հայաստանի սահմանին: Ռազմաճակատ է մեկնել շատ երիտասարդ տարիքում և անցել մարտական ծանր ուղի. մասնակցել է Նովորոսիյսկի, Կերչի, Սևաստոպոլի ազատագրմանը, մարտնչել է Կերչ-Էլտիգենի և Ղրիմի գործողություններում:
Բոգդանովկայի շրջանից պատերազմ է զորակոչվել շուրջ 5000 մարդ, որոնցից տուն են վերադարձել միայն 2000-ը: Մինչ օրս ողջ են մնացել միայն երկու վետերան:
Ներսես Սիմոնյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով, «Արիության համար» երկու մեդալով, ինչպես նաև «Մարշալ Բաղրամյան», «Մարշալ Ժուկով», «Ադմիրալ Իսակով», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և բազմաթիվ այլ պարգևներով:
Աղբյուրը՝ Javakheti Georgia