կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-22 09:47
Քաղաքական

Սիմվոլիկ նախագահի ամենահավանական թեկնածուն Գացիկ Հարությունյանն է. «ՀԺ»

Սիմվոլիկ նախագահի ամենահավանական թեկնածուն Գացիկ Հարությունյանն է. «ՀԺ»

«Երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ՀՀ կառավարման համակարգը դարձնել խորհրդարանական և նախագահին օժտել միայն սիմվոլիկ դերով, մի քանի խմբեր են եղել Սերժ Սարգսյանի մոտ՝ ապագա նախագահի թեկնածուների առաջարկներով։ Մեր աղբյուրները նշում են, որ առաջադրվել են մասնավորապես Ռուբեն Վարդանյանի, Արա Աբրահամյանի թեկնածությունները։ Տրամաբանությունը հուշում է, որ վերջիններս առնվազն տեղյակ են եղել և քաջալերել են այդպիսի առաքելությունը։ Սահմանադրական փոփոխությունների տեքստում, սակայն, գրված է, որ հանրապետության նախագահ կարող է լինել վերջին յոթ տարում մշտապես Հայաստանում բնակվող միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։ Տեքստի այս տարբերակը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը անուղղակիորեն մերժում է Ռ. Վարդանյանի և Ա. Աբրահամյանի թեկնածությունները, որովհետև նրանք, որքան հայտնի է, նաև Ռուսաստանի քաղաքացի են։ Մեր աղբյուրները պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելու դեպքում սիմվոլիկ նախագահի ամենահավանական թեկնածուն ՍԴ նախագահ Գացիկ Հարությունյանն է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։