|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը (ԾԲՄ/PCM) գրանցել է «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Ջերմուկ խոշորացված համայնքի՝ ներառյալ Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը: Այս մասին հայտնում են «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից։
«Բնակիչների բողոքին աջակցող հասարակական կազմակերպություններին ուղղված ԾԲՄ-ի նամակում նշված է, որ բողոքը համապատասխանում է գրանցման չափորոշիչներին և հրապարակված է ԾԲՄ-ի ռեեստրում:
Նամակում նշված է, որ բողոքի գնահատման փուլում անհրաժեշտ է մշակել տեխնիկական առաջադրանք համապատասխանության ստուգման համար.
Հիշեցնենք, որ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները՝ ներառյալ Գնդեվազ գյուղի, ՎԶԵԲ-ից պահանջել են հրաժարվել «Լիդիան» ընկերությանը ֆինանսավորելուց, քանի որ ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագիրը չի համապատասխանում բանկի սոցիալական և բնապահպանական քաղաքականությանը: Բնակիչներին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: