|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
1992թ. հունիսի 13-ին սկսվում են ռուս-ադրբեջանական ուժերի համատեղ լայնածավալ մարտական գործողությունները՝ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական դիրքերի ողջ երկայնքով, որտեղ շահումյանցիների հետ մեկտեղ մարտնչում էին Նաիրիի, Բաղրամյանի և Թումանյանի շրջանների ՀՅԴ ջոկատները:
Հայ ազատամարտիկները, դիմագրավելով հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը, հերոսական դիմադրությամբ կարողանում են ժամանակավորապես կասեցնել թշնամու առաջխաղացումը և ապահովում են հայ ազգաբնակչության տեղափոխումը մարտական գործողությունների գոտուց:
Հունիսի 13-ին Բուզլուխ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ Ջամբազում անհետ կորան ՀՅԴ Նաիրիի ջոկատի հրամանատար Կարոտ Մկրտչյանը, ինչպես եւ Ալեքսան Ասատրյանը (Արմավիր), Գառնիկ Հովհաննիսյանը (Երևան): Զոհվեց Գարեգին Հայկի Սարգսյանը (Թումանյան):
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ազատամարտիկների հանձնախմբի նախագահ Արտաշես Մխիթարյան