|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
«Ջեբհաթ ան-Նուսրի» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Իդլիբ նահանգում մի քանի բնակավայր են գնդակոծել. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շերբիցկիի խոսքերին հղումով։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ կրակահերթ արձանագրվել է Հաս բնակավայրում, մեկ այլ կրակահերթ՝ Իդլիբ նահանգի Քաբեր-Նեբել բնակավայրում՝ «Ջեբհաթ ան-Նուսրի» ահաբեկչական խմբավորման դիրքերից», ու հավելել՝ նախորդ օրերին Թուրքիայի ենթակայության տակ գործող ապօրինի ռազմական խմբավորումների կողմից կրակահերթեր չեն գրանցվել:
Հիշեցնենք՝ Իդլիբում ահաբեկչական խմբավորման կողմից բնավայրերի գնդակոծման դեպքեր էին գրանցվել նաև հունիսի 10-ին: