Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուրախալի է, երբ տեսնում ես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի 4 օրինակ տարվա գլխավոր ձեռքբերումների թվում Եվրոպայի բոլոր երկրները միավորող կազմակերպության 2019թ. զեկույցում [ENNHRI-ն ունի միջազգային բարձր հեղինակություն]։
Մարդու իրավունքների պաշտպանի ու հետևաբար՝ նաև մեր երկրի միջազգային իմիջի ցուցանիշ է այն, որ Ֆրանսիայի կառավարության և Եվրոպայի խորհրդի համատեղ հրավերով անցյալ տարի ես հատուկ զեկուցմամբ հանդես եկա Նախարարների կոմիտեի հատուկ նիստում՝ ԵԽ-ում Ֆրանսիայի նախագահության շրջանակում։ ԵԽ անդամ 47 երկրներին ներկայացվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը՝ որպես միջազգային առաջատար փորձ: Այդ միջոցառմանը հատուկ զեկուցողի կարգավիճակով ինձ հետ միասին մասնակցում էր նաև Վենետիկի հանձնաժողովի գիտական խորհրդի ղեկավարը, ENNHRI միջազգային կառույցի նախագահը և Ֆրանսիայի իմ գործընկերը։
Հատուկ շնորհակալությունս պետք է հայտնեմ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությանը՝ գլխավոր տնօրեն Քրիստոր Ջիակումոպոլոսի բարձր ղեկավարությամբ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին, ինչպես նաև ENNHRI-ի մեր գործընկերներին ու հատկապես կառույցի գլխավոր քարտուղար Դեբբի Քոհներին՝ գործընկերային քննարկումների բացառիկ հարթակ ստեղծելու և մեզ գործընկերներով միավորելու համար:
Հ.Գ. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ամեն օր վստահ քայլերով շարունակում է զարգացնել միջազգային համագործակցությունը՝ հօգուտ մարդու իրավունքների պաշտպանության: Նկարներում է նաև մեր «A»միջազգային կարգավիճակի վերաշնորհման մասին տեղեկությունը»։