|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ողջ ընթացքում բնակչության և մարզիկների շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով շտապօգնության ծառայությունն իրականացրել է լրացուցիչ հերթապահություններ: Աշխատանքներին մասնակցել են Երևանի և մարզերի շտապ բժշկական օգնության բրիգադները: ՀՀ առողջապահության նախարարության կողմից ծառայությանը տրամադրվել են անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ:
Նշենք, որ Համահայկական խաղերի ողջ ընթացքում Երևանում հերթապահ շտապօգնության ծառայություն է դիմել 221 քաղաքացի, նրանցից 43-ը հոսպիտալացվել է, Կոտայքում և Շիրակում` 1-ական, իսկ Լոռու մարզում 3-ը, որոնցից 4-ը ևս հոսպիտալացվել է: Ընդհանուր առմամբ, բժշկական օգնություն և սպասարկում է ստացել 226 անձ, որից 47-ը բուժում է ստացել հիվանդանոցային պայմաններում:
Առողջապահության նախարարություն