|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հունիսի 2-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում կարևորել է Արցախի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել այդ հարցում։
Արայիկ Հարությունյանը ևս արժևորել է ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը և հավաստիացրել, որ հարցը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Արցախի Հանրապետության նախագահն ընդգծել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի կարևորությունը և ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ ՀՖՖ-ի հետ համարժեք փոխգործակցության պայմաններում այն որակական նոր զարգացում կունենա: