Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության և Վրաստանի ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում Բաթումում ձերբակալվել են Թուրքիայի քաղաքացիներ. հայտնում է apsny.ge կայքը։
Ինչպես նշվում է պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ, ձերբակալվածների բնակարանների խուզարկության ընթացքում առգրավվել է չորս միավոր հրազեն:
«Վրաստանում անօրինական կերպով գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ Բաթումում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գործողությունները պլանավորվել էին միաժամանակ երկու հասցեներում: Արդյունքում, ձերբակալվել են Թուրքիայի 9 քաղաքացի, ովքեր չեն գրանցվել Վրաստանի պետական սահմանը հատելու ժամանակ և ապօրինի կերպով են գտնվում երկրում: Բնակելի շենքերի խուզարկության ընթացքում առգրավվել է չորս միավոր հրազեն: Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի և 236-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատում և հրազենի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, պահում, տեղափոխում կամ վաճառք», - նշվում է հաղորդագրության մեջ։