|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Միասին՝ ընդդեմ մեկի» խորագրով ցույցերը Վրաստանի շրջաններում շարունակվում են. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է aliq.ge-ն:
Դեկտեմբերի 22-ին միավորված ընդդիմությունը ցույց է անցկացրել Բաթումում: Ցույցի մասնակիցները հավաքվել են «Մայիսի 6»-ի այգում, ինչից հետո երթով շարժվել են դեպի Վարդերի հրապարակ, որտեղ էլ տեղակայված է Բաթումի քաղաքապետարանը:
Ցույցի մասնակիցների գլխավոր պահանջը 2020 թվականին համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումն են: Մինչ այդ, ընդդիմությունը հայտնել էր՝ «եթե «Վրացական երազանքը» զիջման չգնա, էլ ավելի մեծամասշտաբ ցույցեր կանենք»:
Ցույցին մասնակցել են ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:
Սա միավորված ընդդիմության թվով 2-րդ շրջանային ցույցն է: Ծրագրվում է նման ակցիաներ անցկացնել բոլոր շրջաններում: