|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ուկրաինայի Գերագույն Ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկը իր աջակցությունն է հայտնել «Մոնս Պիուս» կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանի այն նախաձեռնությանը, որը նախատեսում է Օսմանյան կայսրությունում 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանության ճանաչումը. ըստ AnalitikaUA.net կայքի` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դմիտրուկը։
«Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Ինձ համար անհասկանալի է, ինչու է մեր երկիրը անտարբեր կանգնած», - գրում է պատգամավորը։
«Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական խմբի ղեկավար` ես շփվում եմ այդ ազգի ներկայացուցիչների հետ և քաջ գիտակցում եմ` ինչքան կարևոր է նրանց համար Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Չի կարելի անտեսել և աչք փակել մեր եղբայրական ժողովուրդների նման արյունոտ պատմության էջերի վրա», - գրում է Դմիտրուկը։ Նշենք, որ Սուրեն Պետրոսյանը դիմել էր երկրի նախագահ Վլադիմիր Զելինսկիին։ Այդ ստորագրահավաքը տեղ էր գտել նախագահի պաշտոնական կայքում։