|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մայիսի 20-ին նշվում է Մեղուների միջազգային օրը (World Bee Day). այս մասին գրում է Calend.ru-ն՝ նշելով, որ տոնը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւով (A/RES/72/211), հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ մինչ այս նախորդել է իրադարձությունների մի ամբողջ հերթագայություն՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի ընդունումը, ՄԱԿ-ի՝ փոշոտման, փոշոտողների, դրանց բազմազանության պահպանման, անվտանգ սննդամթերքի եւ գյուղատնտեսության կայուն զարգացման հարցերով Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության աշխատանքը: 2016 թվականին Սլովենիան Մեղվաբուծական կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության նիստում հանդես է եկել Մեղուների համաշխարհային օր սահմանելու առաջարկով՝ ընդգծելով այս միջատների դերը փոշոտման, բերքատվության բարձրացման եւ որպես հետեւանք պարենային անվտանգության հարցերում:
Որպես տոնակատարության օր ընտրվել է մայիսի 20-ը՝ ի հիշատակ ականավոր մեղվաբույծներից մեկի, գործունության այս տեսակի նորարար Անտոն Յանշի. նա համարվում է ժամանակակից մեղվաբուծության հիմնադիրներից մեկը: Յանշին ծնվել է 1734 թվականի մայիսի 20-ին Սլովենիայում և մեղվաբուծությունը դարձնելով իր հիմնական գործունեությունը՝ այս ասպարեզում զգալիորեն զարգացել է, կարողանալով անգամ ձեռնարկ գրել, որը տպագրվել է գերմաներենով 1771 թվականին:
Տոնի հիմնադրման նպատակն է ընդգծել մեղվատար մեղուների ավանդը բույսերի, այդ թվում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի փոշոտման գործընթացում, այսինքն՝ դրանց դերը բուսաբուծության, այգեգործության, բանջարաբուծության և գյուղատնտեսության այլ ճյուղերի մեջ: