|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել առ այն, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին ընդունում է մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոց՝ հիդրօքսիքլորոքին. այս մասին գրում է Russia Today-ը, նշելով, որ ԱՄՆ առաջնորդն արդեն մեկուկես շաբաթ է, ինչ ընդունում է դեղամիջոցը. հայտնում է Yerkir.am-ը։
Այս առնչությամբ Թրամփը, մասնավորապես, նշել է. «Դուք կզարմանաք՝ իմանալով, թե քանի մարդ է ընդունում այն։ Առաջնագծում աշխատողները, շատ շատերը ընդունում են այդ դեղամիջոցը։ Ես էլ եմ ընդունում։ Այո՛, այս պահին, ընդունում եմ։ Կարծում եմ, որ այն լավ ազդեցույթուն է ունենում։ Շատ լավ արձագանքներ եմ լսել, ուստի ամեն օր մեկ հաբ ընդունում եմ»։