կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 17:48
Մշակույթ

ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Տիգրան Պետրոսյան

Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ։ Հայոց պատմության մեջ կան անուններ, ովքեր իրենց վաստակի փառքով Հայաստանը, տվյալ ժամանակահատվածում, դարձրել են աշխարհի սևեռակետը:

Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր, սպորտի վաստակավոր վարպետ Տիգրան Պետրոսյանը նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը, օտարներին պարտադրեց քարտեզի վրա փնտրել Հայաստան անունը, տևական ժամանակ խոսել հայի տաղանդավոր գենի մասին։ Սիրելի վարպետը մասնագիտությամբ փիլիսոփա էր: Նա գուցե կյանքում շատ երևույթների նայում էր փիլիսոփայորեն, սակայն շախմատում սկզբունքային էր։ Նա այն կարծիքին էր, որ ավելի շատ պիտի պաշտպանվել հակառակորդից, քան հարձակվել։

Պաշտպանվելու վարպետությունը, համբերատարությունը, Տիգրան Պետրոսյանին դարձնում էր դժվար պարտվող շախմատիստ։ Նա միշտ գնում էր հաղթելու և խորհուրդ էր տալիս՝ պայքարի գնալ միայն հաղթելու հոգեբանությամբ։

Ավելին իմացեք «Մեր Մեծերի» մասին պատմող ֆիլմից։ Վայելեք։

#ՄնաՏանը #Համազգային_Երևան #Տիգրան_Պետրոսյան