Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայի գարեջրագործների միությունը զգուշացրել է, որ ստիպված է ոչնչացնել 10 մլն լիտր գարեջուր, քանի որ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, փակվել են սրճարանները, ռեստորաններն ու փաբերը. տեղեկացնում է yerkir.am-ը` BFM-ին հղումով:
«Ռեստորանների, սրճարանների կտրուկ փակումը, զբոսաշրջային գործունեության կանգը և բոլոր փառատոների ու միջոցառումների չեղարկումը հանգեցրել են այն բանին, որ ավելի քան 10 մլն լիտր գարեջուր պահանջարկ չունի»,- ասվում է գարեջրագործների միության հայտարարության մեջ:
Գարեջուրը ոչնչացվելու է, քանի որ դրա պիտանիության ժամկետը մոտենում է ավարտին, և այն պահելն այլևս անիմաստ է: Ընդ որում` ոչնչացումը մեծ գումարների վնաս կհասցնի արտադրողներին:
Ավելի վաղ Ֆրանսիայի գարեջրագործների 70 տոկոսը հայտարարել էր մարտի կեսին ապրանքաշրջանառության առնվազն կրկնակի կրճատման մասին:
Ի դեպ, լուրջ խնդիրներ ունեն նաև Ռուսաստանի գարեջրագործները: Ըստ EADaily-ի` նրանք դիմել են ՌԴ կառավարությանը` կորոնավիրուսի տարածման պայմաններում իրենց ձեռնարկություններին աջակցություն տրամադրելու առաջարկով: