կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-07 13:24
Տարածաշրջան

Facebook-ը հեռացրել է Վրաստանի կառավարության հետ կապված բազմաթիվ հաշիվներ

Facebook-ը հեռացրել է Վրաստանի կառավարության հետ կապված բազմաթիվ հաշիվներ

Facebook-ի ղեկավարությունը զեկույց է հրապարակել 2020 թ. ապրիլին բազմաթիվ օտատերերի անթույլատրելի պահվածքի վերաբերյալ։ Նշվում է, որ հեռացվել է մի քանի հարյուրի հասնող վրացական էջեր և ակաունտներ. հայտնում է apsny.ge կայքը։

Մասնավորապես հեռացվել է 511 ֆեյսբուքյան էջ, 101 անձնական էջ և 122 խումբ, իսկ Instagram-ից 56 էջ։ Այս բոլորը կապված են Espersona մեդիաընկերության հետ։ Այն ստեղծել է լրագրող Կոկա Կանդիաշվիլին, ով նախկինում եղել է վրացական կառավարության խորհրդական։

Facebook-ը նշում է, որ ահազանգ են ստացել կոորինացված գործունեության մասին, որոնք կասկածելի են թվում, օրինակ երկրի վարչապետ Գեորգի Գախարիային փառաբանող գրառումները։

Բացի այդ՝ հեռացվել են ընդդիմադիր «Ընդդիմադիր ազգային շարժման» 23 ակաունտ, 80 էջ, 41 խումբ, իսկ Instagram-ից 9 էջ։ Ըստ զեկույցի` նշված էջերից ծաղրական գրառումներ էին կատարվում իշխող կուսակցության հասցեին։ Հեռացվել է նաև մերձկրեմլյան News Front գործակալության ակաունտը, ինչպես նաև Իրանի, ԱՄՆ-ի հետ առնչվող այլ էջեր։