կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 18:27
Սպորտ

«Փյունիկ»-ը համագործակցության պայմանագիր է կնքել չինական «Շանհայ Լինկման»-ի հետ

«Փյունիկ»-ը համագործակցության պայմանագիր է կնքել չինական «Շանհայ Լինկման»-ի հետ

Հայաստանյան «Փյունիկ» և չինական «Շանհայ Լինկման» ֆուտբոլային ակումբները համագործակցության պայմանագիր են ստորագրել։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրն իրենից ներկայացնում է համագործակցության մի քանի շրջանակ` կոմերցիոն համագործակցություն, կադրերի փոխանակում և մանկապատանեկան մրցաշարերի հրավերներ։

«Փյունիկ» ՖԱ-ն շատ է կարևորում համագործակցությունը ֆուտբոլային ակումբների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը միայն օգտակար կլինի հայկական ֆուտբոլի համար»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:

«Փյունիկ»-ը պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992­ին՝ նույն թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Բարձագույն խմբի առաջնությունը։ Ակումբի հիմնադիրն է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմնադրման պահից մինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել «Փյունիկ»։