Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար Ոստիկանությունը կազմել է 10 377 վարչական արձանագրություն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
«Վարույթներից 82-ը կազմվել է ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակման կանոնները խախտելու համար, 10 269-ը՝ ազատ տեղաշարժի կանոնները խախտելու համար, 26-ը՝ ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար։ 6 706 դեպքով կայացվել են վարչական տույժ նշանակելու որոշումներ, 35 դեպքով վարչական վարույթները կարճվել են, 3 636 դեպքերով վարույթները դեռ գտնվում են ընթացքի մեջ»,- մանրամասնեց նա։
Ոստիկանությունը հսկել է 1 606 հուղարկավորություն, ինչպես նաև ապահովել է արտերկրից ստացած 18 փակ դագաղներով հուղարկավորություններ իրականացումը՝ պարետի սահմանած կարգին համապատասխան։
Մհրյանը համաձայնեց՝ Երևանի փողոցներում մարդկանց քանակն ու տեղաշարժը նկատելիորեն ավելացել են:
«Մեր քաղաքացիների քանակն ավելացել է: Դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ պարետի որոշմամբ որոշակի տնտեսական սահմանափակումներ հանվեցին, ու մարդիկ գնում են աշխատանքի, աշխատանքից՝ տուն»,- նշեց փոխոստիկանապետը:
Նրա խոսքով՝ ոստիկանության այս ուղղությամբ տարվող աշխատանքները նույնն են: Ոստիկանությունը փորձում է աչալուրջ իրականացնել իր հիմնական խնդիրները, դրան զուգահեռ նաև կորոնավիրուսով պայմանավորված վերահսկողությունն է իրականացնում:
Այսօրվա դրությամբ Հայաստանի Ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 106 մարդ է բուժվում՝ տեղեկացրեց Մհրյանը:
Նա հիշեցրեց, որ մարտի 19-ից հոսպիտալը որպես ինֆեկցիոն հիվանդանոց է գործում: Ըստ Մհրյանի` նշված ժամանակահատվածում կորոնավիրուսի կասկածով 124 ոստիկան է ինքնամեկուսացվել, 30-ը՝ մեկուսացվել: Կորոնավիրուս է հաստատվել ոստիկանության 10 սպայի մոտ, նրանցից 5-ն առողջացել է:
ՀՀ փոխոստիկանապետը ներկայացրեց նաև, թե 2020-ի մարտի 16-ից ապրիլի 16-ը քանի ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել։
«225 ՃՏՊ, որոնք ուղեկցվել են մարմնական վնասվածքներով։ Զոհվել է 17 մարդ, 339-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2019-ի նույն ժամանակակահատվածում տեղի է ունեցել 342 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 19 մարդ, 501-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ ՃՏՊ-ներից 93-ը տեղի է ունեցել Երևանում, 132-ը՝ մարզերում»,- նշեց Մհրյանը։
Նույն ժամանակահատվածում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով և արագաչափերով հայտնաբերվել է 36 685 իրավախախտում, որից 19 016-ը խաչմերուկների տարածքում կատարված խախտումներ են, իսկ 17 673-ը՝ թույլատրելի արագության գերազանցումներ։
Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից կազմվել է 21 268 արձանագրություն և տարբեր իրավախախտումների համար վարելու իրավունքից զրկվել է 104 վարորդ։
Մանրամասն՝ տեսանյութում․