Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքների համար կառավարությունը ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-երորդ միջոցառումը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Խոսքը 85 հազար ընտանիքի մասին է:
Աջակցությունը տրամադրվում է այս տիպի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի 50% -ի չափով, որի՝
70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին,
30%-ը՝ փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին սահմանված ձևով:
Նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:
Վարչապետը հավելեց, որ ընտանիքից ոչինչ չի պահանջվում անել՝ այս գումարը ստանալու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․