կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 13:04
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարելի՞ է ընտանիքները բաժանել կորոնավիրուսի պատճառով․ Ռուսաստան մեկնել ցանկացողները բողոքում են

Խնդրում ենք մեզ օգնել՝ գնանք-հասնենք մեր ընտանիքներին. ըստ Yerkir.am-ի՝ ասացին Ռուսաստան մեկնել ցանկացողները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի առջև:

«Մենք այստեղ տուն չունենք, մեր ընտանիքները մնացել են Ռուսաստանում: Կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում վերադառնալ: Խնդրում ենք նախարարներին, որոնք իրավասու են մեզ օգնել, թող օգնեն» ասաց նրանցից մեկը:

Նրանք վստահեցրին, որ արդեն 10 ամիս է՝ այստեղ են:

«Ես թոշակառու եմ, 35 հազար դրամ եմ ստանում, ինչպե՞ս ապրեմ դրանով: Ես այնտեղ աշխատում եմ: Այստեղ տուն չունենք, վարձով եմ ապրում, իսկ վարձը 100-120 հազար դրամ է: Այստեղ մարդիկ կան, որ կնոջն ու երեխաներին թողել են Ռուսաստանում, հիմա չեն կարողանում միանալ: Կարելի՞ է ընտանիքները բաժանել կորոնավիրուսի պատճառով»,- բողոքեց մեկ այլ ցուցարար:

Նրանք նշեցին, որ իրենց ակնկալիքն է, որ արտգործնախարարը, պարետը զբաղվեն իրենց հարցով եւ լուծում տան։

«Այս դժվարին պահին նրանք մեր կողքին պետք է լինեն: Եթե այդքան մտածում էին մեր մասին, թող թոշակառուներին լրացուցիչ փող տային: Այս ողորմելի թոշակով սկի տան վարձ չենք կարողանում տալ»,- ասաց մեկ ուրիշը:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ վստահեցրեց, որ ընտանիքը, ամուսինը Ռուսաստանում են, ինքն այստեղ տուն չունի, եղբոր ընտանիքում յոլա է գնում:

«Ապրելու հնարավորություն չեմ տեսնում այստեղ: Թող մի բան անեն՝ մեզ ճանապարհեն, թեկուզ՝ ավտոբուսներով: Մարտի 10-ից էստեղ եմ: Ես Ռուսաստանում ջերմոցում եմ աշխատել, էստեղ աշխատանք չեմ կարող գտնել»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:․