կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-17 19:01
Քաղաքական

Հայտնվել ենք մի ընթացքի մեջ, որը ոչ ոք չի կառավարում․ Արմեն Գրիգորյան

 Հայտնվել ենք մի ընթացքի մեջ, որը ոչ ոք չի կառավարում․ Արմեն Գրիգորյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կարճ միացում:
ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված է սկզբունք, այն է պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Սա թերևս ամենապարզ նախադասություններից մեկն է հայրենի Սահմանադրության մեջ: Սա ուղիղ է, առանց երկիմաստության և տողատակերի, բոլոր այն գործողությունները, որը չի տեղավորվում այս սկզբունքի մեջ հակասահմանադրական և հակաօրինական են: Հակաօրինական ճանապարհով օրինականության չես հաստատի, դա վատ նախադեպ է:
Տեղի է ունենում մի վիճակ, որ իշխանության երեք թևերը իրար խժռում են օրինականության հաստատման անվան տակ:
Ինչպես համերաշխության անվան տակ ատելություն ու պառակտում ներարկվեց հասարակության մեջ:
Ինչպես ԱԺ-ն իր բնականոն ընթացքի բերելու անվան տակ լցվեց անհասկանալի դեմքերով ու հոսանքներով:
Ինչպես կառավարության մեջ սողոսկեցին մարդիկ որոնք չունեն համակարգային մտածողություն և ունակ են միայն իրավիճակային լուծումների:
Ինչպես ժողովրդի իշխանության անվան տակ ձևավորվում է <> արատավոր պետականաքանդ մոտեցումը:
Այս շարքը հավերժ կարելի է թվարկել, մանավանդ եթե անցնենք գործողություններին, որոնց նախորդել են կտրուկ տարբերվող խոստումները:

Փաստորեն հայտնվել ենք մի ընթացքի մեջ, որը ոչ ոք չի կառավարում, ավելին ընթանում ենք անհայտ ու անորոշ ուղղությամբ կամ ոչ մի տեղ: Ի՞նչ ունենք հիմա.
Չունենք համերաշխ ու իրար նկատմամբ հանդուրժող հասարակություն, չունենք միակամ իշխանություն, չունենք զարգացման ծրագրեր, չունենք զարգացում ապահովող գործողությունների սխեմա, չունենք անհրաժեշտ կադրային բազա, չունենք արդյունքների չափման գործիքներ և այլն: Փոխարենը ունենք պոպուլիզմ և փարթի փառատոնների շարք, որոնք չունեն արդյունքներ: Հանուն որ մարզի էլ քայլեցին, մարզի վիճակը դրանից չփոխվեց, չի էլ փոխվելու, չէր էլ փոխվելու, ժամանակ էր սպանվում:

Բայց հստակ է, որ ամբողջ իշխանական վերնախավը անթաքույց լծվել է դատական համակարգը ամբողջապես տիրելու և տիրապետելու գործին: Սա իր հետ կբերի պետական ինստիտուտների վերջնական քայքայման: Հասարակություն ստիպված է լինելու առաջնորդվել ոչ թե գաղափարական ծրագրերով այլ նրան հրամցված դիլետանտ կարծիքներով: Իշխանական վերնախավում գործուն մասնակցություն ունեցող կարծիք չկա, կարծիք որը կարող է տարբերվել իրենց առաջնորդի տեսակետից: Երկրում ձևավորվում է մեկ կարծիքի համակարգ:
Դա թույլ չենք տալու, մտքներիցդ հանեք քանի շատ ուշ չի»: