Փոխարժեքներ
25 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Անցած մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի 5482 նոր դեպք է հայտնաբերվել, 161 մարդ մահացել է, 8755-ը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Առաջին տեղում վարակվածների աճով շարունակում է մնալ Մոսկվան՝ 695 դեպք։ Մայրաքաղաքին հաջորդում են Սվերդլովսկի շրջանը (+171), Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանը (+159), Սանկտ Պետերբուրգում (+150), Կրասնոյարսկի երկրամասում (+145), Իրկուտսկի մարզում (+140), Մուրմանսկում (+139)։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 839 981-ի։ Ամբողջ ընթացքում մահացել է 13 963 մարդ, բուժվել ՝ 638 410-ը։