Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակարգ դրությունը շարունակվելու է մինչև ապրիլի 14-ի ժամը 17։00-ն․ ըստ Yerkir.am-ի՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը մանրամասնել է՝ ով և ինչպես է վերահսկելու, որ արտակարգ դրությունը պահպանվի։
Նա տեղեկացրեց, որ լիազոր մարմինը Ոստիկանությունն է․ երբ կորոնավիրուսով վարակվածների մասին պաշտոնական տեղեկատվությունից տարբեր տվյալ հրապարակվի կամ այնպիսի տեղեկատվություն, որը կորոնավիրուսի մասին չէ, բայց խուճապ է առաջացնում, Ոստիկանությունը կարող է հրապարակումը վերացնելու պահանջ ներկայացնել։
Լրագրողներին հետաքրքրեց՝ ի՞նչ է պետությունն անում, որ վարակակիրներին պաշտպանի, քանի որ Էջմիածնում վարակված կնոջ հասցեին վիրավորական բնորոշումները բազմաթիվ էին։
«Արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ՝ ԶԼՄ-ների մասով ասվում է, որ վարակակիրների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրի։ Եթե ասի՝ անձը ինչ առողջական վիճակում է գտնվում, արտակարգ իրավիճակի խախտում է և Ոստիկանույունը կարող է դիմել այդ լրատվամիջոցներին՝ խախտումները վերացնելու նպատակով»,-պատասխանեց Վահե Դանիելյանը։
Նա մանրամասնեց, որ կորոնավիրուսով վարակված անձանց, նրանց հետ շփում ունեցածների, մեկուսացած և ինքնամեկուսացած անձանց մասին տեղեկատվություն պետք է հրապարակել միայն պաշտոնական աղբյուրից, այլ տեղեկատվություն չի կարող հրապարկվել․ պաշտոնական աղբյուրն այս դեպքում պարետատունն է, իսկ պարետը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Այս սահմանափակումը, նրա խոսքով, վերաբերում է նաև սոցցանցերում հրապարակումներին։
Վահե Դանիելյանն անդրադարձավ նաև հանրային միջոցառումների սահմանափակումներին․ պարետի ցուցմամբ՝ առանձին տարածքներում կարող է հսկողություն իրականացվել և սահմանվել, որ 20 հոգուց ավելի չհավաքվեն։
«Իհարկե, Ոստիկանությունն է ապահովում այս ռեժիմը, եթե իրավիճակ լինի, որ չպահպանեն այս սահմանափակումը, վարչական պատասխանատվության կենթարկվեն այդ անձինք։ Երբ սահմանվի այդ հանրային միջոցառումների արգելքը, նաև կտրամադրվի մեթոդոլոգիա՝ ինչպես իրականացնել, որ խախտում տեղի չունենա»,-ասաց նա։
Կալանավորներին ազատ արձակելու հարց չի քննարկվել, սահմանվել է միայն հանձնուքների և տեսակցումների սահմանափակում, որն ապահովում է այս անձանց անվտանգությունը։
Կարանտինային ռեժիմը խախտելու համար պատասխանատվություն նախատեսող նախագծերն արդեն պատրաստ են և շուտով կդրվեն շրջանառության մեջ․ դրանք և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն են նախատեսում՝ կախված իրավախախտման վտանգավորությունից։
Ընդհանուր առմամբ՝ մարդկանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակվել են 2 խմբով՝ առաջին խումբը գործում է կառավարության որոշման հիման վրա, երկրորդը՝ կգործի, եթե լինի պարետի կոնկրետ ցուցում։
Մանրամասն՝ տեսանյութում․