Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարևան Թուրքիայում ու Ադրբեջանում տիրող վիրուսային իրավիճակի, ինչպես նաև նրանց՝ տարածաշրջանում ստեղծված խանաշփոթից հնարավոր օգտվելու հավանականության մասին Yerkir.am-ը զրուցել է ռազմական փորձագետ, քրդագետ, թուրքագետ Կարեն հովհաննիսյանի հետ:
-Կորոնավիրուսը գրեթե միաժամանակ հայտնվեց մեր տարածաշրջանում` Իրան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան և ՀՀ: Կոնկրետ այս պահին ի՞նչ իրավիճակ է տիրում Ադրբեջանում և Թուրքիայում:
-Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում կորոնավիրուսի մասին իրավիճակի պաշտոնական հաղորդագրություններն աղերսներ չունեն իրականության հետ: Իրականում շատ ավելի են վարակակիրները, քան հաղորդվում է: Թուրքիայում դադարեցված են ուսումանական հաստատությունների աշխատանքները, կառավարությունը չեղարկել է բոլոր տեսակի միջազգային այցելությունները, անգամ Իդլիբի հարցով եռկողմ հանդիպումը փոխարինվել է տեսազանգով: Ադրբեջանում ավելի վատ է վիճակը, այստեղ հայտարարվել հատուկ ռեժիմ, երկրի ողջ տարածքում հետաձգվել են բոլոր տեսակի պետական և մասնավոր միջոցառումները, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի (Նախիջևանի հատվածում) փակվել է ցամաքային, օդային ուղևորափոխադրումները: Ադրբեջանում կա մեկ զոհ կորոնավիրուսից, մեկի վիճակն էլ շարունակում է մնալ ծանր:
-Կարո՞ղ ենք մտածել, որ այս վիրուսի ստեղծած խառնաշփոթի պատճառով Ադրբեջանի զավթողական ախորժակն ինչ-որ կերպ փակվել է:
-Ես քիչ հավանական եմ համարում, որ այս շրջանում Ադրբեջանը կգնա լայնածավալ հարձակման, քանի որ բանակը ևս կարանտինի մեջ է, շփումը քաղաքացիական անձանց հետ դադարեցված է, իսկ լայնածավալ հարձակման դեպքում, կարծում եմ, կմեծանա շփումը քաղաքացիական անձանց հետ, սակայն, միևնույն ժամանակ չեմ բացառում նաև նման սցենար Ադրբեջանի կողմից: Քանի որ, գաղտնիք չեմ բացահայտի, երբ ասեմ, որ ամեն անգամ ներքին կյանքում մի արտառոց իրավիճակի ի հայտ գալուն պես սրում է մտցնում սահմանին, ինչպես օրինակ վերջին շրջանում:
-Վերջերս զորավարժություններ էին տեղի ունենում: Ի՞նչ մասշտաբի էին, և ո՞րն է զորավարժության պայմանական խնդիրը:
-Այո, զորավարժություններ էին, որոնք, ըստ պաշտոնական հաղորդարգությունների, հրամանատարաշտաբային էին, սակայն, ըստ էության, դրանք հարձակողական բնույթ էին կրում, ավելին ասեմ, զորավարժության սցենարը պտտվում էր ոչ թե պայմանական հակառակորդի շուրջ, այլ «թշնամի հայերի»: Զորավարժությանը մասնակցում էին հիմանականում հրթիռահրետանային զորքերը, որոնք բարձրագույն տեխոնոլոգիաների կիրառմամբ իրականացնում էին առաջադրանքը, որ ստանում էին դաշտային հրամանատարական մի քանի կետերից: Այս զորավարժություններն անկացվեցին ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում՝ մարտական ուսումնական տագնապով:
-Վերջերս Թուրքիան նույնպես ակտիվացել է Արցախի հարավում, պնդումներ կան, որ դա նաև Իդլիբի հետ է կապված:
-Ճիշտն ասած՝ չեմ կիսում այդ կարծիքը, որ Իդլիբի հետ է կապված Թուրքիայի ակտիվացումը: Թուրքիան Արցախի հարցում միշտ էլ ակտիվ է եղել, միշտ էլ հայտարարել է, որ «եղբայրական Ադրբեջանին մենակ չի թողնի երբեք»: Պարզապես այս դեպքում իրադարձությունները համընկան: Թուրքիան շատ ավելի ձգտում է Նախիջևանը իրենով անել, դրա համար անընդհատ խոսում է Ադրբեջանի համար ականջահաճո ձևակերպումներով: Թուրքիան ակնկալիք ունի Ադրբեջանից և այդ ակնկալիքն Ադրբեջանն է:
-Լուրեր էին պտտվում, որ Ադրբեջանի բանակում վիրուսի դեպքեր կան, ճշտվեցի՞ն:
-Ընդհանրապես Ադրբեջանում լուրեր են պտտվում, որ վիրուսը շատ ավելի մեծ չափերի է, սակայն պաշտոնական հաղորդարգություններում դրա մասին լռում են, և հասկանալի է, որ լռում են: Ադրբեջանը մինչև անգամ որոշում ըդնունեց, որ ոչ պաշտոնական լուրեր տարածողներին ենթարկեն պատասխանատվության: Պաշտոնապես չի հաստատվել բանակում վիրուս լինելու փաստը, բայց ես համոզված եմ, որ կա:
-Դուք սերտ կապի մեջ եք բանակի հետ. հիմա այնտեղ ի՞նչ վիճակ է տիրում:
-Բանակում ամեն ինչ կարգին է, դե բնական է, որ այնտեղից ուշադիր հետևում են երկրում այս վիրուսային իրավիճակի զարգցումներին, բայց ծառայությունն ընթանում է նորմալ, ինչպես որ միշտ է եղել:
Գևորգ Գյուլումյան