|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կորոնավիրուսի պայմաններում դադարեցրել է հայցերի ընդունումը: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ի Twitteri էջում:
Բացառություն կլինեն հատուկ կարեւորության դեպքերը:
Մարտի 16-ից գրավոր ընթացակարգով ՄԻԵԴ-ի Մեծ պալատը շարունակել է իր աշխատանքը՝ ասվում է տեքստում:
Նշվում է, որ աշխատանքի դադարեցման մասին որոշում է ընդունվել կարանտինի միջոցներին համապատասխան, որը սահմանել է ընդունող երկիրը, այսինքն՝ Ֆրանսիան:
«Այս շրջանում դատարանի շենք կարող են մտնել միայն դատավորներն ու քարտուղարության աշխատակիցները: Խստորեն պահպանվում են սանիտարական նորմերը, որոնք սահմանել են իշխանությունները»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: