կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 20:57
Քաղաքական

385.000 $, ամսական՝ 18.300 $ պարգևավճար՝ վարչապետի հանձնարարականները չկատարելու համար

385.000 $, ամսական՝ 18.300 $ պարգևավճար՝ վարչապետի հանձնարարականները չկատարելու համար

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:  

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ 2018 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 184.693.263 ՀՀ դրամ (շուրջ 385.000 $), որը ամսական կազմում է շուրջ 18.300 $:

Հայտնենք, որ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ սահմանվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 95 հաստիք:  

Հիշեցնենք՝ այս հիմնարկը ավելի քան մեկ տարի է, ինչ սուրճի և վճարումների  ապարատների տեղադրման համար մրցույթի հայտարարման և հարցի ամբողջական կարգավորման վերաբերյալ վարչապետի հանձնարարականը չի կարողանում կատարել, ինչի առիթով ս/թ մարտի 5-ին Ն. Բաբայանն արժանացավ վարչապետի խիստ նկատողությանը: Նույնկերպ՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» շքեղ հյուրանոցը պետգույքի կառավարման կոմիտեն չկարողացավ վաճառել, արդյունքում՝ այն դարձրին կարանտինի վայր։

Այսինքն՝ այս պետական կազմակերպությունը չի կարողացել ո՛չ մանր, ո՛չ մեծ հարցերում գրանցել հաջողություններ, ստացել է նկատողություններ և փոխարենը պարգևատրվել խոշոր թվերով։

Ենթադրելի է, որ ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեին այսկերպ ճոխ պարգևատրել են՝ հիմնարկի ղեկավար Նարեկ Բաբայանի՝ մանր ու մեծ հարցեր լուծելու անկարողությունը բացահայելու համար։