|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերաքննիչ քրեական դատարանը, Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 9-ին, մերժեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանի՝ դատախազին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։
Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: