Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 6–ին, Կառավարությունում տեղի է ունեցել սպանդանոցների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են բոլոր մարզպետները և շահագրգիռ պետական մարմինների ղեկակարներն ու ներկայացուցիչները: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից։
Քննարկման հիմնական թեման սպանդանոցների գործունեության հետ կապված խոչընդոտների բացահայտումն ու տարբեր օղակներում առկա խնդիրների վերհանումն է եղել: Փոխվարչապետը հանդիպման սկզբում նշել է, որ ակնկալվում է հանդիպման արդյունքներով բացահայտել բոլոր այն հատվածները, որոնք կանոնակարգման ենթակա են:
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ոլորտում առկա ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ սպանդանոցների գործունեության հետ կապված ֆինանսավորման աջակցության գործիքակազմը հաստատվել է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հողերի նպատակային նշանակության փոփոխությանը, սպանդանոցների տիպային նախագծերին և սպանդանոցային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գործընթացների շղթային:
Մարզպետները ներկայացրել են սպանդանոցների գործունեության հետ կապված իրենց մարզերում բարձրաձայնված խնդիրները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարածքային կառավարման և ենթակառուցվծանքների նախարարությանը հանձնարարվել է մարզպետարաններից հավաքագրել բոլոր խնդիրները և ամփոփ ներկայացնել կանոնակարգումների նպատակով: