Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 13:08
Իրավական

Այսօր կհրապարակվի Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշումը

Այսօր կհրապարակվի Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր կհրապարակի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը. հայտնում է Yerkir.am-ը:

Հիշեցնենք՝ ամբաստանյալների փաստաբաններն ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել իրենց պաշտպանյալների քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:Նրանց հիմնական հիմնավորումն այն է, որ իրենց պաշտպանյալներին մեղադրանք է ներկայացվել 300.1 հոդվածով, չնայած ենթադրյալ արարքը կատարվել է հոդվածն ընդունելուց ավելի քան մեկ տարի առաջ:

Ավելի վաղ «յոթի գործով» (մարտի 1-2-ին Եր7անում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 ակտիվիստների դատական գործը) անցնողները քրեական հետապնդումից ազատվել էին հենց այս հանգամանքով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մարտի 1»-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ըստ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների՝ ՔՕ 300.1 հոդվածն անընդունելի է, քանի որ հոդվածը սահմանվել է ենթադրյալ հանցանքից մեկ տարի անց և չունի դառնալի ուժ: