|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2943-ի, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել ավելի քան 47 հազար մարդ. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Նշվում է՝ 1 օրում գրանցվել է մահվան 31 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 151-ի։
Մարտի 3-ի տվյլաներով՝ Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը 64 երկրում գերազանցել է 10 հազարը։ Կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբից մահացել է 128 մարդ։
Կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ևս 2 երկրում։ Առաջին դեպքերն են ի հայտ եկել Լատվիայում և Սաուդյան Արաբիայում։ Սաուդյան Արաբիայում կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանից վերադարձած քաղաքացու մոտ։
Անցյալ 1 օրում Հարավային Կորեայում ախտորոշվել է կորոնավիրուսով հիվանդացության ևս 600 նոր դեպք։ Երկրում վարակվածների թիվը հասել է 4812-ի, մահացել է 28-ը։