|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով այսօր՝ փետրվարի 25-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
«Երախտագիտություն» մեդալը Բակո Սահակյանը հանձնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ Ստեփանակերտում ընթացող ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ընթացքում: