|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ամեն տարի այս օրը՝ փետրվարի 21-ին, նշվում է մայրենի լեզվի միջազգային օրը. հայտնում է Yerkir.am-ը:
Օրը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, և այն 2000 թվականից նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։
Ըստ ՀՀ և ԱՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
Հայոց լեզուն կամ հայերենը շուրջ 5000 տարվա պատմություն ունի: Այն հնդերվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ է:
Հայերենի գրային ժամանակակից փուլն սկիզբ է դրվել 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը:
Պատմության ընթացքում հայոց լեզուն զարգացել է 3 փուլով՝ գրաբար, միջին հայերեն և գրական հայերեն, որն իր հերթին 2 ենթաճյուղ ունի՝ գրական արևմտահայերենն ու գրական արևելահայերենը:
Այսօր հայերենով են խոսում 7-9 միլիոն մարդ: Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։