Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու կրթվածության առաջին աստիճանը մայրենի լեզվին տիրապետելն է, ամենակարևոր մարդը՝ հայոց լեզվի ուսուցիչը․
Ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախանշված փոփոխության համաձայն՝ այլևս բուհերում «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ, և բուհի ղեկավարությունն է որոշելու՝ ներառե՞լ դրանք ուսումնական պլանում, թե՞ ոչ։
Այս թեմային անդրադառնալով՝ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, Hraparak.am-ի հետ զրույցում ասել է․
«Մարդու կրթվածության առաջին աստիճանը մայրենի լեզվին տիրապետելն է։ Հայոց լեզուն այսօր բոլոր բուհերում պետք է լինի ամենապարտադիրը, իսկ հայոց լեզվի ուսուցիչը՝ ամենակարևոր մարդը։ Լեզուն է որոշում ազգի գոյությունը, կեցությունը, իմաստը»:
Նա նաև հավելել է․ «Սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտությունը։ Երկիրը պետք է ունենա ակադեմիա։ Եթե սա քաղաքակիրթ երկիր է, եւ մենք քաղաքակիրթ ազգ ենք, ուրեմն ունենք մեր սիմվոլները, որոնք միայն սիմվոլ չեն։
Գիտությունների ակադեմիա, օպերային թատրոն, պատկերասրահ, Մատենադարան, սիմֆոնիկ նվագախումբ, սրանք պարտադիր են, իսկ եթե որոշ խավարամոլներ ինչ-որ անձնական նպատակներով ուզում են բաներ քանդել, թող մտածեն իրենց մասին։ Ժամանակը կգա՝ իրենց իսկ իրենց տեղը ցույց տալու։ Մարդու մեկը, որին չեն քվեարկել, եւ չի դարձել ազգային ակադեմիայի անդամ կամ թղթակից անդամ, որոշել է կռիվ տալ ակադեմիայի դեմ»։ Թե ում նկատի ունի՝ Հովհաննիսյանը չասաց։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։